Անի համայնքում իրականացվում են խմելու ջրի ջրատարի անցկացման աշխատանքներ

1 րոպեի ընթերցում

Անի համայնքում իրականացվում են համայնքի սահմանամերձ Բագրավան բնակավայրից Անիավան, Անիպեմզա բնակավայրերը սնուցող ջրատարի անցկացման աշխատանքները։ Խմելու ջրի ջրատարի երկարությունը  6470 մ է: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Անիի համայնքապետարանից, ծրագրի արժեքը 48 մլն 60 հազար դրամ է։

Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը շրջայց է կատարել գյուղական բնակավայրերում՝ ծանոթացել տեղում սուբվենցիոն ծրագրերով իրականացվող  շինաշխատանքներին: 

Համայնքի ղեկավարի և ոլորտի պատասխանատուների հաջորդ կանգառը Անիի Սարակապ բնակավայրում էր: Այստեղ ևս խմելու ջրի  համակարգ է  կառուցվում, ջրագծի երկարությունը 5867 մետր է: Ծրագրի արժեքը, համաձայն «ԳՈՑ» ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագրի, 50 մլն 676 հազար դրամ է: 

Նշված բնակավայրերում ջրագծերի անցկացման նպատակով իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ֆինանսական միջոցները բաշխվել են 25% համայնք, 75 % կառավարություն համամասնությամբ:

Հայերեն

Պուտինը Truth Social չի կարդում. Զելենսկին ՌԴ-ին մեղադրել է էներգետիկ հրադադարը խախտելու համար

Արարատ Միրզոյանն ու Օմանի ԱԳ նախարարը անդրադարձ են կատարել տարածաշրջանային զարգացումներին

COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ

Ադրբեջանցի զինծառայողի Հայաստան ներխուժումը կասկածի տակ չի դնում հաստատված խաղաղությունը․ Փաշինյանը՝ Շաքիի միջադեպի մասին

Շվեյցարիայի ԱԳ նախարար և ԵԱՀԿ գործող նախագահ Ինացիո Կասիսը կայցելի Հայաստան

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 12/10/26

Ասիական ինդեքսներն աճել են - 12/10/26

Ֆրանսիան Ռուսաստանի կողմից էներգետիկ հրադադարը հարգելու որևէ նշան չի տեսել. Մակրոն

Ստորագրվել է Հավուց թառ վանական համալիրի վերականգնման վերաբերյալ հուշագիր

Այս պահի դրությամբ Հայաստանը պատրաստ չէ դառնալ ԵՄ անդամ. Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրություն կատարելու մասին