Ռուսաստանն իրավունք ունի ցանկացած միջոց ձեռնարկել միջին և փոքր հեռահարության հրթիռներ տեղակայելու համար. Պեսկով

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը համարում է, որ իրավունք ունի ցանկացած համապատասխան միջոց ձեռնարկել միջին և փոքր հեռահարության հրթիռներ (ՄՓՀՀ) տեղակայելու համար և այժմ ոչնչով սահմանափակված չէ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին:

«Ռուսաստանն այլևս որևէ սահմանափակում չունի այս հարցում: Ռուսաստանն այլևս իրեն ոչնչով սահմանափակված չի համարում: Ռուսաստանը համարում է, որ անհրաժեշտության դեպքում իրավունք ունի համապատասխան միջոցներ ձեռնարկել, համապատասխան քայլեր անել», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը:

Ավելի վաղ ՌԴ արտգործնախարարությունը հրապարակել է հայտարարություն, որի համաձայն Ռուսաստանն այլևս իրեն պարտավորված չի համարում սահմանափակել ինքն իրեն միջին ու փոքր հեռահարության հրթիռներ տեղակայելու հարցում, իսկ այդ մորատորիումը պահպանելու պայմանները վերացել են: Դիվանագիտական գերատեսչությունում ուշադրություն են հրավիրել ՄՓՀՀ-ի տարածման բնագավառում Արևմուտքի քայլերին և ընդգծել, որ դրանք ուղղակի սպառնալիք են ստեղծում Ռուսաստանի անվտանգության համար:

Ռուսաստան

Ռուսաստանն այլևս չի պահպանի միջին և փոքր հեռահարության հրթիռների տեղակայման մորատորիումը

Հայերեն English Русский

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին