Ռուսաստանի և Ուկրաինայի հուշագրերի նախագծերը տրամագծորեն հակադիր են. Պեսկով

2 րոպեի ընթերցում

Կրեմլը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հուշագրերի նախագծերի վերաբերյալ Մոսկվայի և Կիևի մոտեցումները տրամագծորեն հակադիր է համարում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Երկրորդ փուլի ընթացքում փոխանակված հուշագրերի նախագծերի վերաբերյալ մոտեցումները հիմա տրամագծորեն հակադիր են: Քիչ հավանական է, որ դրանք կարելի է մեկ գիշերվա ընթացքում մերձեցնել, դա կպահանջի շատ բարդ դիվանագիտական աշխատանք», - Պեսկովի խոսքերն է մեջբերում BBC-ի ռուսական ծառայությունը։

Կրեմլի խոսնակին հարցրել են՝ արդյոք Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպման հեռանկարն ավելի իրատեսական է դարձել Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլից հետո, և արդյոք Կրեմլն իրատեսական է համարում այն անցկացնելու համար Կիևի կողմից առաջարկված ժամկետը՝ օգոստոսի վերջը։ 

«Գագաթնաժողովը կարող է և պետք է վերջակետ դնի կարգավորմանը և արձանագրի բոլոր այն միջոցներն ու համաձայնությունները, որոնք պետք է մշակվեն փորձագիտական աշխատանքի ընթացքում։ Հակառակը անել հնարավոր չէ։ Հնարավո՞ր է արդյոք 30 օրում անցնել նման բարդ գործընթացի միջով։ Դե, ակնհայտ է, որ դա քիչ հավանական է», - ասել է Պեսկովը։

Ստամբուլում բանակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել մայիսի կեսերին, երկրորդը՝ հունիսի սկզբին։ Այդ հանդիպման ժամանակ կողմերը փոխանակել են ռազմական գործողությունների դադարեցման պայմանների վերաբերյալ հուշագրեր։ Հուլիսի 23-ին Ստամբուլում տեղի ունեցած երրորդ հանդիպման ժամանակ նախատեսվում էր քննարկել այս հուշագրերը, որոնք կողմերն անվանել են իրենց բովանդակությամբ հակադիր։

Բանակցությունների երրորդ փուլից հետո ուկրաինական պատվիրակության ղեկավար Ռուստեմ Ումերովը հայտարարել է, որ Կիևը Մոսկվային առաջարկել է օգոստոսի վերջին կազմակերպել նախագահներ Վոլոդիմիր Զելենսկիի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը։

Հայերեն Русский

Գևորգ Պապոյանն ու Էսսա Քազիմն անդրադարձել են Գյումրիի «չոր նավահանգիստ» նախագծում «DP World»-ի հնարավոր ներգրավվածությանը

«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի նախնական փուլերին 951 դպրոցի 4244 աշակերտ է մասնակցել

ՀՀ ԱԺ նախագահն ու Բրազիլի դեսպանը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Երևանի քաղաքապետարանը քաղաքը մաքրող նոր փուշեկուլներ է ձեռք բերել

Ռուսաստանի և Ուկրաինայի փոխադարձ հարվածներից երկու կողմում գրանցվել են զոհեր և վիրավորներ

Գեղարքունիքի մարզում կաշառք տալու գործով կան կալանավորվածներ

Թուրքիան աջակցություն է հայտնել Հորդանան գետի Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու՝ 12 երկրների քայլերին

Թուրքիայի և Իրաքի խորհրդարանների նախագահները քննարկել են զինված խմբավորումների զինաթափման գործընթացը

Հութիները հայտարարել են, որ Սաուդյան Արաբիան 30-ից ավելի ավիահարված է հասցրել Եմենին

Բաղդադում քաղաքական խորհրդակցություններ են տեղի ունեցել Հայաստանի և Իրաքի միջև