Թուրքիա

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները սպասվում են հուլիսի 23-ի երեկոյան

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները սպասվում են հուլիսի 23-ի երեկոյան

ՌԴ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունները Ստամբուլում, ըստ նախանական տվյալների, սպասվում են հուլիսի 23-ի երեկոյան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ նշելով, որ ամսաթիվը և ժամը դեռ ճշտվում են:

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հուլիսի 22-ին հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։

 

 

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում