Թուրքիա

Էրդողանը ԵՄ-ին կոչ է արել անհապաղ վերացնել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցելու քաղաքական արգելքները

1 րոպեի ընթերցում

Էրդողանը ԵՄ-ին կոչ է արել անհապաղ վերացնել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցելու քաղաքական արգելքները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին խոսել է Եվրամիության անդամ դառնալու երկրի ձգտման մասին՝ ընդգծելով, որ դրա ճանապարհին բոլոր խոչըդոտները պետք է վերացվեն։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, լրագրողների հետ զրույցում Էրդողանը մասնավորապես ասել է․

«Թուրքիայի՝ Եվրամիություն մտնելու շուրջ բանակցությունները թարմացման ու առաջ ընթանալու համար գեթ մեկ օր էլ չպետք է սպասեն։ Այդ իրողությունները պետք է տեղի ունենան հենց հիմա։ Մենք ԵՄ-ում մեր բոլոր զրուցակիցներին ասում ենք, որ նախկինի պես հաստատակամ ենք մեր նպատակի հարցում՝ կազմակերպության լիիրավ անդամակցություն։ Եթե ԵՄ-ն հարցին մոտենա ռազմավարական ու հեռատես դիրքերից, ապա այդ ուղղությամբ անհապաղ քայլեր ձեռնարկելու ճանապարհին որևէ խոչընդոտ չի լինի։ Թուրքիայի դեմ քաղաքական արգելքները պետք է հրատապ կերպով վերացվեն։ Ակնկալում ենք, որ ԵՄ երկրները մեր հետ հարաբերություններ կպահպանեն արդար ու իրավահավասար հիմքի վրա»,- TRT Haber-ի փոխանցմամբ՝ ասել է Էրդողանը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում