Արոնյանը Freestyle Chess Grand Slam Tour արագ շախմատի մրցաշարի կիսաեզրափակչում ևս հաղթանակ է տոնել մրցակցի նկատմամբ
1 րոպեի ընթերցում

Լաս Վեգասում ընթացող Freestyle Chess Grand Slam Tour Ֆիշերի արագ շախմատի մրցաշարի կիսաեզրափակչում Լևոն Արոնյանը 2:0 հաշվով հաղթել է Արջուն Էրիգաիսիին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:
Եզրափակչում Լևոնը կմրցի Հանս Մոկե Նիմանի հետ:
Առաջին խաղը կմեկնարկի հուլիսի 20-ին՝ Հայաստանի ժամանակով 22:00-ին:
Ավելի վաղ Լաս Վեգասում ընթացող Freestyle Chess Grand Slam Tour Ֆիշերի արագ շախմատի մրցաշարի քառորդ եզրափակչում ԱՄՆ-ը ներկայացնող Լևոն Արոնյանը 2:0 հաշվով հաղթել էր աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս Կարլսենին, քառորդ եզրափակչում՝ աշխարհի երկրորդ շախմատիստ Հիկարու Նակամուրային:
Կարդացեք հոդվածը` Русский