Քաղաքականություն

ԱՊՀ-ից Հայաստանի դուրս գալու ցանկության մասին ազդակներ չկան. ԱՊՀ գլխավոր քարտուղար

1 րոպեի ընթերցում

ԱՊՀ-ից Հայաստանի դուրս գալու ցանկության մասին ազդակներ չկան. ԱՊՀ գլխավոր քարտուղար

ԱՊՀ կազմից Հայաստանի դուրս գալու որևէ ազդակ չկա, և այդ տարբերակը լիովին բացառվում է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը՝ ԱՊՀ տնտեսական խորհրդի 106-րդ նիստի ընթացքում ՏԱՍՍ-ին տված մեկնաբանությունում։

«Ես լիովին բացառում եմ այդ տարբերակը։ Ոչ մի ազդակ, որ Հայաստանը պատրաստվում է դուրս գալ ԱՊՀ-ից՝ մենք չունենք»,-նշել է Լեբեդևը՝ արձագանքելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններին ՀԱՊԿ-ից հնարավոր դուրս գալու և ԵՄ-ին անդամակցելու հեռանկարի վերաբերյալ։

Լեբեդևը հավելել է, որ Հայաստանը շարունակում է ակտիվ մասնակցություն ունենալ ԱՊՀ տարբեր ձևաչափերի նիստերին։

«Այսօր ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին ներկա է եղել Հայաստանի լիազոր ներկայացուցիչը, որը ելույթ է ունեցել օրակարգային հարցերի շուրջ և լիազորված է եղել ստորագրել մի շարք փաստաթղթեր», — ընդգծել է ԱՊՀ գլխավոր քարտուղարը։

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում