Քաղաքականություն

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու Մարկ Ռոսկամ Աբինգը մտքեր են փոխանակել COP17-ի շրջանակներում Հայաստան-Նիդեռլանդներ համագործակցության վերաբերյալ

1 րոպեի ընթերցում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու Մարկ Ռոսկամ Աբինգը մտքեր են փոխանակել COP17-ի  շրջանակներում Հայաստան-Նիդեռլանդներ համագործակցության վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը Հաագայում  հանդիպել է Նիդեռլանդների Թագավորության գյուղատնտեսության, ձկնորսության, սննդի անվտանգության և բնության նախարարության գլխավոր տնօրեն Մարկ Ռոսկամ Աբինգի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԳ նախարարությունից հայտնում են, որ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է ՀՀ առաջնայնությունները և տեսլականը՝ 2026թ. Երևանում կայանալիք Կենսաբանական բազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) և դրա արդյունավետ անցկացման վերաբերյալ: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը նշել է համաժողովի անկյունաքարային դերը Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի հանձնառությունների առաջին գլոբալ վերանայման համար, և այս համատեքստում ընդգծել է բոլոր շահագրգիռ կողմերի ջանքերի համադրման անհրաժեշտությունը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Համաժողովի շրջանակներում Հայաստանի և Նիդեռլանդների միջև համագործակցության հեռանկարների վերաբերյալ:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև երկու երկրների միջև ոլորտային համագործակցության ընդլայնման և առկա ներուժի իրացման հնարավորություններին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում