Եվրոպա

Patriot համակարգերը Կիև կուղարկվեն «հնարավորինս շուտ». ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատար

2 րոպեի ընթերցում

Patriot համակարգերը Կիև կուղարկվեն «հնարավորինս շուտ». ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատար

Լրացուցիչ Patriot հակաօդային պաշտպանության համակարգերն արագ Ուկրաինա ուղարկելու համար նախապատրաստական աշխատանքներ են ընթանում, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատար Ալեքսուս Գրինկևիչը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ 

«Մենք սերտորեն համագործակցում ենք գերմանացիների հետ Patriot-ների փոխանցման գործում։ Ինձ հրահանգ է տրվել  հնարավորինս շուտ դրանք փոխանցել», - նշել է Գրինկևիչը Գերմանիայում կայացած մամուլի ասուլիսում։

Նա նաև նշել է, որ Եվրոպայում արդեն իսկ գտնվող համակարգերը կարելի է մատակարարել ավելի արագ, քան ձեռք բերել արտադրողից։

«Սակայն դրանից հետո արտադրությունը կարելի է օգտագործել՝ լրացնելու այն պաշարները, որոնք մյուսները տրամադրում են», - ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը։

Նա նաև նշել է, որ տրամադրվող Patriot-ներին կհաջորդեն մյուսները, և «մենք պատրաստվում ենք շարժվել որքան հնարավոր է արագ»։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն օրերս խստացրել է դիրքորոշումը Ռուսաստանի նկատմամբ և խոստացել Կիևին տրամադրել նոր հրթիռներ և այլ սպառազինություն։ Թրամփը հայտարարել է, որ Patriot-ի որոշ հրթիռներ, որոնք ուղարկվում են Գերմանիայից, արդեն ճանապարհին են։ 

Reuters-ի աղբյուրները հայտնել են, որ հաջորդ շաբաթ Գրինկևիչի նախագահությամբ կարող է տեղի ունենալ Patriot համակարգեր ունեցող երկրների և Ուկրաինայի դոնորների միջև հանդիպում, որի նպատակն է Կիևի համար լրացուցիչ Patriot հակաօդային պաշտպանության մարտկոցներ գտնելը։

Գերմանիան արդեն իր սեփական Patriot-ներից երեքը տրամադրել է Կիևին։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում