Փաշինյանն անդրադարձավ ԼՂ ներկայացուցչության շենքի հարցով դատական գործընթաց սկսելու պատճառներին

2 րոպեի ընթերցում

Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչության շենքը գույք է, որը պետք է պատկանի Հայաստանի Հանրապետությանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հուլիսի  16-ի մամուլի ասուլիսին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Երևանի Արաբկիր վարչական շրջանի Ն. Զարյան փողոցում գտնվող շինության նկատմամբ ԼՂ կառավարության սեփականության իրավունքի գրանցումն անվավեր ճանաչելու դատական գործընթացի պատճառներին։ 

«Դա գույք է, որը պետք է պատկանի Հայաստանի Հանրապետությանը։ Առավել ևս, ես չեմ էլ ուզում սեթևեթել․ես ուղիղ ասել եմ, որ  չեմ կարող թույլ տալ, որ Հայաստանի Հանրապետության մեջ երկրորդ պետություն լինի։ Ժամանակին ասել եմ և հույս եմ ունեցել, որ կընկալվի այս ուղերձը»,-ընդգծեց Փաշինյանը՝ նշելով, որ  հակառակ դեպքում պետությունը պետք է միջոցներ ձեռնարկի։ 

«Դատալեքս» համակարգից հայտնի էր դարձել, որ  Հայաստանի գլխավոր դատախազությունը վարչական դատարան հայց է ներկայացրել՝ պահանջելով անվավեր ճանաչել Երևանում գտնվող շենքի նկատմամբ Լեռնային Ղարաբաղի կառավարության սեփականության իրավունքի պետական գրանցումը։

Դատական գործը մակագրվել է վարչական դատարանի դատավոր Կարեն Զարիկյանին։

Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել 2007 թվականի հունվարի 31-ին Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում՝ Ն. Զարյան փողոց 17Ա հասցեում գտնվող շինության նկատմամբ ԼՂ կառավարության սեփականության իրավունքի գրանցումը։ 

Գործի պատասխանող կողմ է ՀՀ կադաստրի կոմիտեն, իսկ որպես հայցվոր ներկայացվում է գլխավոր դատախազության ներկայացուցիչ Մերի Հովհաննիսյանը։

Դատական գործը վերաբերում է անշարժ գույքի նկատմամբ պետական գրանցման վկայականի (համար՝ 2239396) անվավեր ճանաչման պահանջին։ Դատական նիստերի օրերը դեռ չեն հրապարակվել։

Շենքը երկար տարիներ օգտագործվել է որպես Լեռնային Ղարաբաղի մշտական ներկայացուցչության գրասենյակ Երևանում։ 

 

 

 

Հայերեն Español Русский

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԽ նիստ

Ռուսական հարվածներից Կիևում կան զոհեր և վիրավորներ. թիրախավորվել է էներգետիկ ենթակառուցվածքը

Գազայում իսրայելական հարձակումներից տասնյակ մարդիկ են զոհվել ու վիրավորվել

ԱԺ պատգամավորները հանդիպել են անհայտ կորած անձանց հարազատների ասոցիացիայի ներկայացուցիչների հետ

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցությունը

Աթենքի Օմոնիայի հրապարակի շատրվանները, Կոմոտինիի Խաղաղության հրապարակը և Յանինայի քաղաքապետարանի շենքը լուսավորվել են Հայաստանի դրոշի գույներով

Երեխայի ծննդով պայմանավորված հիփոթեքային վարկի մարման վերաբերյալ կարգավորումները կփոխվեն

Թուրքիայից C-400 համակարգերի տեղափոխման հարցն օրակարգում է. Պեսկով

Ամռանը Եվրամիությունում ավիաչվերթերի թվաքանակը գերազանցել է 2 միլիոնը

Բացահայտելու մայրաքաղաքի պատմական շերտերը. կանցկացվի «Երևան. քաղաք և պատմություն» միջազգային գիտաժողովը