Վարչապետն անհրաժեշտություն է համարում ատենակալների դատարանի ներդրումը
1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անհրաժեշտ է համարում նոր Սահմանադրությամբ ատենակալների դատարանի ինստիտուտի ներդրումը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Նիկոլ Փաշինյանը համոզմունք հայտնեց հուլիսի 16-ի մամուլի ասուլիսին ՝ անդրադառնալով արդարադատության խնդիրներին։
«Ժողովուրդը իշխանության բարձրագույն տերն ու սահմանադիրն է։Այսինքն՝ ժողովուրդն, այդ թվում՝ դատական իշխանության տերն է։
Ես կարծում եմ, որ մեր արդարադատության ամենամեծ խնդիրն այն է, որ ինքն օրգանական կապ չունի ժողովրդի հետ։ Համոզված եմ, որ նոր Սահմանադրության համատեքստում պետք է անպայման ներդնենք ատենակալների դատարանի ինստիտուտը, որովհետև ժողովուրդը պետք է օրգանական կապ ունենա դատական համակարգի հետ»,-նշեց վարչապետը։