Իրավունք

Ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 25.7 մլն դրամի վնասը

1 րոպեի ընթերցում

Ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 25.7 մլն դրամի վնասը

Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Մեծամոր համայնքի Նոր Արտագերս բնակավայրի դաշտամիջյան հատվածում ընկերությունը 2023 թվականից մինչ օրս ձկնաբուծական լճակների կառուցման նպատակով, առանց համապատասխան թույլտվության, իրականցրել է ավազի արդյունահանում, սակայն թաքցրել և չի հայտարարագրել արդյունահանված ավազի խառնուրդի ծավալները, ինչի հետևանքով պետական բյուջե չի վճարվել բնօգտագործման վճար։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, նախաքննության ընթացքում իրականացված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պետությանը պատճառված վնասից 25 մլն 700 ՀՀ դրամը վերականգնվել է:

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում