Իրավունք

14 կգ թմրամիջոցը մաքսանենգ ճանապարհով Հայաստան ներկրած անձը ձերբակալվել է

1 րոպեի ընթերցում

14 կգ թմրամիջոցը մաքսանենգ ճանապարհով Հայաստան ներկրած անձը ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ՀՀ ԱԱԾ և ՀՀ ՆԳՆ աշխատակիցների հետ համատեղ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, մաքսանենգ ճանապարհով ՀՀ տարածք ապօրինի թմրամիջոց ներկրելու հանցավոր արարք կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայությամբ 1 անձ ձերբակալվել է:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, նրա մոտ գտնվող բեռնատարի սրահի խուզարկության արդյունքում հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափերով՝ 14.2 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց:

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է: 

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում