ԵԱՀԿ Մինսկի խմբից ոչ մի առաջարկ չեմ ստացել. ՀՀ վարչապետ

1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերքեց պնդումները, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից իր պաշտոնավարման ընթացքում ստացել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը վերաբերող առաջարկներ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հուլիսի 16-ի մամուլի ասուլիսի ընթացքում Փաշինյանը ևս մեկ անգամ պարզաբանեց, որ իրեն փոխանցված փաստաթուղթը հասցեագրված չէր իրեն։

«ԵԱՀԿ Մինսկի խմբից ոչ մի առաջարկ չեմ ստացել։ Ես դրա մասին հրապարակային խոսել եմ։ Ես ստացել եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ Սերժ Սարգսյանին արված առաջարկների մնացորդները։ Ազգային ժողովում ասել եմ, որ այն թուղթը, որը դուք համարում եք իմ ստացած առաջարկ, սկսվում է հետևյալ բովանդակությամբ. «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության նախագահները...»։ Այդ փաստաթուղթը հասցեագրված էր ՀՀ նախագահին, իսկ ես երբեք ՀՀ նախագահ չեմ եղել»,- ընդգծեց Փաշինյանը։

Վարչապետը շեշտեց, որ փաստաթուղթը, որը հետագայում հայտնվել է Կառավարության սեղանին, եղել է Սերժ Սարգսյանի՝ որպես նախագահի, պաշտոնավարման ժամանակ ձևավորված բանակցությունների արդյունքը։

«Այն թուղթը, որը հետո հայտնվել է մեր սեղանին, դա Սերժ Սարգսյանի նախագահ եղած ժամանակ բանակցությունների արդյունքն է»,- հավելեց Փաշինյանը։

Հայերեն English Русский 中文

Արաղչին ստացել է Հորմուզի վերաբերյալ Իրանի պլանին ԱՄՆ-ի պատասխանը. Reuters

«Երևան. քաղաք և պատմություն» միջազգային գիտաժողով. սպասվող ծրագրերը

ԱՄՆ-ն խստացրել է Կուբայի դեմ պատժամիջոցները

Հեռախոսների IMEI համարների գրանցման նախագիծը կլրամշակվի մինչև երկու ամսում. Դավիթ Թադևոսյան

Արգիշտի Դարբինյանը ընտրվել է ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ

Դուբայից Թել Ավիվ թռչող ինքնաթիռն արտակարգ իրավիճակի և առևանգման ազդանշան է տվել և ուղևորվել Սաուդյան Արաբիա

Ղազախստանը և Գերմանիան ստորագրել են 2 միլիարդ դոլարի ավելի քան 30 առևտրային փաստաթուղթ

Պենտագոնը 20 մլրդ դոլարի պայմանագիր է կնքել Boeing-ի հետ՝ վեցերորդ սերնդի կործանիչների արտադրության համար

ՀՀ ՇՄ փոխնախարարն ու Շվեդիայի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության զարգացմանն առնչվող մի շարք ուղղություններ

ՊԵԿ-ը բացահայտել է թմրամիջոցների մաքսանենգության նոր դեպքեր