Իսրայելը սպառնում է շարունակել ռազմական գործողությունները, եթե սիրիական բանակը չհեռանա աս-Սուեյդայից

2 րոպեի ընթերցում

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հուլիսի 16-ի առավոտյան կոչ է արել սիրիական իշխանություններին դուրս բերել ուժերն աս-Սուեյդայի շրջանից և դադարեցնել տարածքում դրուզների դեմ գործողությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Israel National News-ը։

Կացը նշել է, որ Իսրայելը չի լքի դրուզներին։

«Մենք չենք լքի դրուզներին Սիրիայում և կկիրառենք մեր կողմից որոշված ապառազմականացման քաղաքականությունը», - նշել է նա։

Նա նաև ավելացրել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) կշարունակի հարձակվել սիրիական ուժերի վրա մինչև նրանց դուրս գալը տարածքից, և զգուշացրել է, որ պատասխանների ինտենսիվությունը շուտով կաճի, եթե ուղերձը տեղ չհասնի։

Իսրայելի բանակի ռադիոն հաղորդել է, որ ԻՊԲ-ն երկու լրացուցիչ գումարտակ է տեղակայել Իսրայել-Սիրիա սահմանին։

Al Jazeera-ի թղթակիցը հայտնել է, որ առավոտյան աս-Սուեյդա քաղաքի թաղամասերում վերսկսվել են սիրիական անվտանգության ուժերի և զինված խմբավորումների միջև բախումները։ Սիրիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ հաջողվել է աս-Սուեյդա քաղաքի կենտրոնից վտարել ապօրինի զինված խմբավորումներին։

Ավելի վաղ աս-Սուեյդա քաղաքում դրուզների և բեդվին ցեղերի միջև բախումներ էին տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել էր 30 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել էին։ Բռնությունը հանգեցրել է Սիրիայի կառավարության միջամտությանը, որը բախումների ժամանակ կորցրել է 18 զինվորի։

Սիրիայի պաշտպանության և ներքին գործերի նախարարությունների ուժերը մտել են աս-Սուեյդա քաղաք՝ փորձելով վերահսկողություն հաստատել խնդրահարույց թաղամասերի նկատմամբ՝ անվտանգությունը պահպանելու և կայունությունը վերականգնելու համար։

Մերձավոր Արևելք

ՄԱԿ-ը և մի շարք երկրներ դատապարտել են Իսրայելի հարձակումը Սիրիայի վրա

Հայերեն

ԵԱՏՄ, ԵՄ և հանրաքվե. Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը

Մենք շահագրգռված ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ ու խորացմամբ. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպմանը

Պայմանավորվեցինք անկեղծ և կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվա կատարելիք իմ առաջիկա այցի ընթացքում. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին

Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջ

Բիշքեկում ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը