Եվրոպա

Թրամփը հայտարարել է, որ Patriot ՀՕՊ համակարգերն արդեն մատակարարվում են Ուկրաինա

1 րոպեի ընթերցում

Թրամփը հայտարարել է, որ Patriot ՀՕՊ համակարգերն արդեն մատակարարվում են Ուկրաինա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Գերմանիան արդեն իսկ Կիևին մատակարարում է Patriot զենիթահրթիռային համակարգեր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Փենսիլվանիայից վերադառնալուց հետո լրագրողների հետ զրույցում, որի տեսանյութը տարածել է LiveNow from FOX-ը։

«Դրանք արդեն մատակարարվում են։ Դրանք գալիս են Գերմանիայից, ապա փոխարինվում են Գերմանիայում», - ասել է նա լրագրողներին։

Թրամփը հավելել է, որ Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպման ժամանակ կնքված պայմանավորվածությունների համաձայն՝ «բոլոր դեպքերում Միացյալ Նահանգները կստանա ամբողջական փոխհատուցում»։ Վճարումները կկատարվեն կա՛մ ՆԱՏՕ-ի միջոցով, կա՛մ անմիջապես ԵՄ անդամ պետությունների կողմից, և ԱՄՆ-ն «պարտավոր չի լինի որևէ ներդրում կատարել, մենք մեր գումարը ամբողջությամբ կվերադարձնենք»։

Միևնույն ժամանակ, Թրամփը կրկին ասել է, որ «հիանալի կլինի» Ուկրաինայի հարցով խաղաղության համաձայնագրի հասնելը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում