Եվրոպա

Գերմանիան Taurus հրթիռներ չի մատակարարի Ուկրաինային. Պիստորիուս

2 րոպեի ընթերցում

Գերմանիան Taurus հրթիռներ չի մատակարարի Ուկրաինային. Պիստորիուս

Գերմանիան Ուկրաինային չի մատակարարի Taurus հեռահար թևավոր հրթիռներ, չնայած Կիևի նոր խնդրանքին և Ռուսաստանի կողմից վերջերս իրականցվող մի շարք ավիահարվածներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը Financial Times-ին տված հարցազրույցում:

Պիստորիուսը նաև հայտարարել է, որ Գերմանիան չունի հնարավորություն Ուկրաինային տալու Patriot զենիթահրթիռային համակարգեր՝ ի լրումն այն երեքի, որոնք արդեն ուղարկվել են 2023-2024 թվականներին: Նա նշել է, որ Գերմանիայում մնացել է ընդամենը վեց այդպիսի համակարգ: Պիստորիուսի խոսքով՝ ևս երկուսը ժամանակավորապես հանձնվել են Լեհաստանին, իսկ առնվազն մեկը միշտ անհասանելի է տեխնիկական սպասարկման կամ վարժական խնդիրների պատճառով: 

«Դա իրականում շատ սահմանափակ քանակություն է՝ հատկապես հաշվի առնելով ՆԱՏՕ-ի մարտական պատրաստվածության նպատակները, որոնք մենք պետք է կատարենք: Մենք միանշանակ չենք կարող ավելի շատ (համակարգեր) մատակարարել», - ասել է Գերմանիայի պաշտպանության նախարարը:

Միևնույն ժամանակ Պիստորիուսը հնարավոր է համարել, որ հուլիսի 14-ին Վաշինգտոնում Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի հետ հանդիպման ժամանակ կարող է քննարկել Ուկրաինայի համար ԱՄՆ-ից երկու Patriot համակարգ գնելու առաջարկը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում