Գեղարքունիքի մարզում ընթանում է վոլեյբոլի առաջնություն

2 րոպեի ընթերցում

Հուլիսի 11-ից Գեղարքունիքի մարզի պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների սիրողական թիմերի միջև ընթանում է վոլեյբոլի առաջնություն։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից,  առաջնությանը մասնակցության հայտ է ներկայացրել 8 թիմ, որոնք վիճակահանությամբ բաժանվել են երկու ենթախմբի։

Առաջին ենթախմբում ընդգրկված են Մարտունու, Ճամբարակի, Վարդենիսի համայնքապետարանների և ՀՀ ՊՆ 2-րդ բանակային կորպուսի, երկրորդ ենթախմբում՝ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի, Գավառի համայնքապետարանի, Գեղարքունիքի մարզային դատարանի և ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային վարչության թիմերը։

Մրցաշարի առաջին խաղում, որը կայացել է Մարտունի համայնքի Ծովինարի միջնակարգ դպրոցի մարզադահլիճում,  ուժերը չափել են Վարդենիսի և Ճամբարակի համայնքապետարանների թիմերը։ Հաղթանակը 2։1 հաշվով տոնել է Ճամբարակի թիմը։

Երկրորդ խաղում մրցել են Մարտունու համայնքապետարանի և ՀՀ ՊՆ 2-րդ բանակային կորպուսի թիմերը։ Խաղն ավարտվել է բանակային կորպուսի թիմի հաղթանակով՝ 2։1 հաշվով։

Երրորդ հանդիպումը կայացել է Մարտունու և Ճամբարակի համայնքապետարանների թիմերի միջև։ Այս անգամ ևս 2։0 հաշվով հաղթել է Ճամբարակի համայնքապետարանի թիմը։

Առաջին ենթախմբի թիմերի միջև մնացած հանդիպումները շարունակվել են հուլիսի 12-ին՝ նույն վայրում։ Բանակային երկրորդ կորպուսի թիմը 2։0 հաշվով հաղթել է Վարդենիսի համայնքապետարանի թիմին ու նույն հաշվով էլ պարտվել Ճամբարակի համայնքապետարանին։ Իսկ Վարդենիսի համայնքապետարանի թիմը 2։0 հաշվով հաղթել է Մարտունու համայնքապետարանի թիմին։

Երկրորդ  ենթախմբում ընդգրկված թիմերի մրցամարտերը կկայանան այս շաբաթվա ընթացքում։

Յուրաքանչյուր ենթախմբից առաջին և երկրորդ տեղերը գրաված թիմերը իրավունք կստանան պայքարելու մրցանակային տեղերի համար։ 

Հայերեն

Թրամփը դրական է գնահատել Պուտինի և Զելենսկու հետ բանակցությունները G7-ի շրջանակներում

Լեհաստանը և Գերմանիան պաշտպանական համաձայնագիր են ստորագրել

ԱՄՆ-ն կքննարկի Ուկրաինայի խնդրանքը «Patriot» ՀՕՊ համակարգի համար հրթիռներ արտադրելու վերաբերյալ

Դավիթ Ղազինյանը ձերբակալվել է ընտրակաշառք տալու նախապատրաստության մեղադրանքով

Գերմանիայի դեսպանը մեկ տասնյակից ավելի ձյունագնացներ է փոխանցել ՀՀ Պաշտպանության նախարարությանը

Հունիսի 18-ի միջոցառումների անոնս

Վարչապետը հրավերի դեպքում կմասնակցի Բաքվում նախատեսվող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին

Ընտրակաշառքով պատերազմի սպառնալիք են ստեղծել․ վարչապետը՝ ընդդիմության մասին

ԿԸՀ-ն բավարարել է Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հրավերով Հայաստանում վարպետության դաս անցկացրեցին անվասայլակով բասկետբոլի սպորտային բանագնացները