Հայաստան

IDBank-ն ու Իդրամը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել պատանի շախմատիստների համար

2 րոպեի ընթերցում

IDBank-ն ու Իդրամը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել պատանի շախմատիստների համար

IDBank-ն ու Իդրամը շարունակում են ֆինանսական գրագիտության դասընթացների շարքը։ Այս անգամ դասընթացին մասնակցել են Մալաթիա-Սեբաստիայի մանկապատանեկան մարզադպրոցի շախմատի սաները։

Ինչպես շախմատում, այնպես էլ առօրյա ֆինանսներում կարևոր է մտածել մի քանի քայլ առաջ։ Գործնական օրինակների միջոցով երեխաները սովորել են, թե ինչպես կազմել անձնական բյուջե, պլանավորել ծախսերը և գումար խնայել։ Նրանք նաև ծանոթացել են բանկային հաշվի, քարտի և էլեկտրոնային դրամապանակի գործառույթներին ու պարզել, թե ինչ պետք է հաշվի առնել վարկ վերցնելիս կամ ավանդ ընտրելիս։

Դասընթացի մի մասը նվիրված էր ֆինանսական անվտանգությանը։ Մասնակիցները ծանոթացել են զեղծարարության տարածված սխեմաներին, սովորել ճանաչել կասկածելի զանգերն ու հաղորդագրությունները և պաշտպանել իրենց քարտային տվյալները։ Idram Junior հավելվածի օրինակով երեխաները բացահայտել են, թե ինչպես կարելի է առօրյա գործարքները կատարել հեռախոսով՝ վճարել QR կոդով, լիցքավորել հեռախոսահամարը կամ գումար ստանալ ծնողներից։

«Ֆինանսապես գրագետ Իդրամի և IDBank-ի հետ» նախաձեռնության նպատակն է օգնել երեխաներին և երիտասարդներին վաղ տարիքից ձևավորել գումարը պատասխանատու տնօրինելու և թվային ֆինանսական գործիքներից անվտանգ օգտվելու հմտություններ։

ԻԴՐԱՄ ԵՎ IDBANK ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում