«Շիրակ» գերեզմանատան «Ազատամարտիկների պանթեոն»-ում ընթանում են վերանորոգման և բարեկարգման աշխատանքներ

1 րոպեի ընթերցում

Գյումրու համայնքապետարանի նախաձեռնությամբ «Շիրակ» գերեզմանատան «Ազատամարտիկների պանթեոն»-ում  ընթանում են վերանորոգման, բարեկարգման և կահավորման աշխատանքներ։ Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը,  պանթեոնի տարածքում կատարվում է ասֆալտապատում, հարթեցում, խճապատում, բարելավվում է մուտքի և միջանցիկ ուղիների հասանելիությունը։ Միաժամանակ վերականգնվում և ամրացվում են ժամանակի ու եղանակային պայմանների հետևանքով վնասված գերեզմանաքարերը, իսկ որոշ դեպքերում՝ ամբողջությամբ փոխարինվում  նորերով։

«Արմենպրես»-ին համայնքապետարանի մամուլի բաժնից տեղեկացրին, որ հատուկ ուշադրություն է դարձվում նաև եզրաքարերին, որոնք ևս վերականգնվում կամ նորոգվում են։ Տեղում ընթանում է նաև կանաչապատման և ընդհանուր տարածքի խնամքի, բարեկարգման աշխատանքներ։

Շինարարական աշխատանքներն իրականացնում է մրցույթում հաղթած կազմակերպությունը՝ «Կառլեն Գրիգորյան» ԱՁ-ը։ 

«Շիրակ» գերեզմանատան «Ազատամարտիկների պանթեոն»-ում հանգչում են արցախյան պատերազմներում հայրենիքի համար կյանքը զոհաբերած հայորդիները:

 

Հայերեն Русский