Հայաստանն ու Վրաստանը մշակույթի բնագավառում համագործակցության ծրագիր են ստորագրել

3 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում  հանդիպել է Վրաստանի մշակույթի նախարար Թինաթին Ռուխաձեի հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրության մեջ։ 

Նշվում է, որ հանդիպմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը։  

Շնորհակալություն հայտնելով հրավերի համար՝ Ժաննա Անդրեասյանը կարևորել է երկու պետությունների միջև բարեկամական սերտ համագործակցությունը, ինչպես նաև մշակույթի ոլորտում համատեղ ծրագրերի ընդլայնման հնարավորությունները: ԿԳՄՍ նախարարը  կարևորել  է նաև երկու պետություններում կազմակերպվող մշակութային միջոցառումները, որոնց շրջանակում 2025 թվականի հունիսի 5-7-ը Հայաստանում կայացան Վրաստանի մշակույթի օրերը:  

Անդրեասյանն ընդգծել է հուլիսի 12-ին Գանձա գյուղում Վահան Տերյանի տուն-թանգարանի վերաբացման կարևորությունը՝ շեշտելով, որ բացման արարողությանը համատեղ մասնակցությունը Հայաստան-Վրաստան  մշակութային կապերի ամրապնդման խթան կհանդիսանա։  

«Հանդիպման ավարտին երկու երկրների նախարարությունների միջև ստորագրվել է ծրագիր՝ մշակույթի բնագավառում 2025-2027 թթ. համագործակցությունը շարունակելու վերաբերյալ»,-ասված է հաղորդագրության մեջ։  

Հաղորդվում է, որ կողմերը կխրախուսեն երկու երկրների համապատասխան հաստատությունների և կազմակերպությունների միջև տեղեկությունների և մասնագետների փոխանակումը, ինչպես նաև գրականության, թատրոնի, կինեմատոգրաֆիայի, երաժշտության, կերպարվեստի, թանգարանների, գրադարանային գործի, հրատարակչության, հուշարձանների և ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության բնագավառներում համագործակցությունը։ Կխրախուսվեն փոխադարձ մասնակցությամբ  կազմակերպվող մշակութային միջոցառումները, այդ թվում՝ երաժշտական, ֆիլմերի, պարարվեստի և թատերական փառատոների, մրցույթների և աշխատաժողովների կազմակերպման միջոցով։ 

ԿԳՄՍՆ-ի փոխանցմամբ՝ նախատեսվում է դիտարկել նաև 2026 թվականին Վրաստանում Հայաստանի մշակույթի օրեր անցկացնելու հնարավորությունը։ 

«Հաշվի առնելով  երկրների առաջնահերթությունները՝ կողմերը կհամագործակցեն նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի և այլ միջազգային կազմակերպությունների իրավասության ներքո գտնվող հարցերի, «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի, ինչպես նաև Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից ֆինանսավորվող այլ ծրագրերի շրջանակում»,-նշել է ԿԳՄՍ նախարարությունը՝ հավելելով, որ այցի շրջանակում Ժաննա Անդրեասյանն այցելել է նաև Վրաստանի ազգային թանգարան։ 

Հայերեն English Français Русский

ԱԽ քարտուղարը մասնակցել է տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումներին նվիրված համաժողովին

Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. Կոբախիձե

Լեհաստանը Ռուսաստանի հետ սահմանամերձ շրջաններում հատուկ գործողություն է իրականացնում

Իրանում ՀՀ դեսպանը Մեջլիսի պատգամավորներին ներկայացրել է ԹՐԻՓՓ ուղու շուրջ վերջին պայմանավորվածությունները

Երևանում ինքնագլորով երթևեկող 27-ամյա երիտասարդի մոտ խլացուցիչով ինքնաձիգ է հայտնաբերվել

ԱԺ նախագահը հայտնել է նոր Սահմանադրությամբ հայերենի պետական կարգավիճակն անփոփոխելի դարձնելու մասին

Ղազախստանում սահմանադրական կարգը բռնի փոխելու մեղադրանքով 10 մարդ է ձերբակալվել

ՌԴ նախագահն Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարի հետ քննարկել է Մերձավոր Արևելքի իրավիճակը

ԿԲ-ն կթողարկի Գրիգոր Խանջյանի 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

Նախարարը վստահեցնում է՝ կենսաթոշակների հետվճարի ծրագրի հնարավոր փոփոխությունները կլինեն միայն բարձրացման ուղղությամբ