1 րոպեի ընթերցում
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները վերսկսել է զենքի մատակարարումները Կիևին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում Deutwche welle-ն։
«Մենք ունենք քաղաքական ազդանշաններ ամենաբարձր մակարդակով՝ լավ ազդանշաններ, հատկապես ԱՄՆ-ից, մեր եվրոպացի ընկերներից։ Բոլոր հաղորդագրությունների համաձայն՝ մատակարարումները վերսկսվել են»,-հայտնել է Զելենսկին։
Վերջինս, սակայն, չի մանրամասնել, թե կոնկրետ որ համակարգերի մատակարարման մասին է խոսքը։
«Մենք նաև պատրաստում ենք եվրոպական պաշտպանության նոր փաթեթներ»,- հավելել է Ուկրաինայի նախագահը։
Նշենք, որ օրեր առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը պետք է ուսումնասիրի զենքերի վերամատակարարումները Կիևին։ ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային տրամադրվող զենքի մատակարարումները դադարեցվել էին հուլիսի սկզբին։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում էր ամերիկյան Patriot հակաօդային պաշտպանության համակարգերին, որոնք, ինչպես նշել էր Թրամփը, հազվադեպ և թանկարժեք համակարգեր են։