Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ն վերսկսել է զենքի մատակարարումն Ուկրաինային․ Զելենսկի

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն վերսկսել է զենքի մատակարարումն Ուկրաինային․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները վերսկսել է զենքի մատակարարումները Կիևին։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում Deutwche welle-ն։

«Մենք ունենք քաղաքական ազդանշաններ ամենաբարձր մակարդակով՝ լավ ազդանշաններ, հատկապես ԱՄՆ-ից, մեր եվրոպացի ընկերներից։ Բոլոր հաղորդագրությունների համաձայն՝ մատակարարումները վերսկսվել են»,-հայտնել է  Զելենսկին։ 

Վերջինս, սակայն, չի մանրամասնել, թե կոնկրետ որ համակարգերի մատակարարման մասին է խոսքը։  

«Մենք նաև պատրաստում ենք եվրոպական պաշտպանության նոր փաթեթներ»,- հավելել է Ուկրաինայի նախագահը։ 

Նշենք, որ օրեր առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը պետք է ուսումնասիրի զենքերի վերամատակարարումները Կիևին։ ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային տրամադրվող զենքի մատակարարումները դադարեցվել էին հուլիսի սկզբին։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում էր ամերիկյան Patriot հակաօդային պաշտպանության համակարգերին, որոնք, ինչպես նշել էր Թրամփը, հազվադեպ և թանկարժեք համակարգեր են։  

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում