Հայաստան

Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի առաջին նիստը

1 րոպեի ընթերցում

Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի առաջին նիստը

Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավար, Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել  հանձնաժողովի առաջին նիստը: 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ վարչապետի աշխատակազմնի տարածած հաղորդագրությունից, նիստի ընթացքում քննարկվել են գագաթնաժողովի օրակարգային և  կազմակերպչական աշխատանքների հետ կապված հարցեր: Նշվել է, որ 2026 թ. ԵՔՀ գարնանային գագաթնաժողովը կհյուրընկալվի Հայաստանում, ինչը ևս մեկ անգամ վկայում է Հայաստանի ակտիվ ներգրավվածության, տարածաշրջանային համագործակցության ամրապնդման պատրաստակամության և արձանագրված ժողովրդավարական բարեփոխումների մասին:  

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարն ընդգծել է  միջոցառման կարևորությունն ու դրա կազմակերպման համար համակարգված աշխատանքների պատշաճ իրականացման  անհրաժեշտությունը: Այդ համատեքստում Արայիկ Հարությունյանը կարևորել է գերատեսչությունների միջև փոխկապակցված և  սահմանված ժամանակացույցի համաձայն աշխատանքների իրականացումը:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançais
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում