Իրանը հերքել է ԱՄՆ-ի հետ հանդիպում խնդրելու մասին Թրամփի հայտարարությունը

1 րոպեի ընթերցում

Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հերքել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունն այն մասին, թե իրանական կողմը հանդիպում է խնդրել ամերիկյան կողմի հետ։

«Մեր կողմից որևէ հարցում չի եղել ամերիկյան կողմի հետ հանդիպման վերաբերյալ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Բաղային ասել է Իրանի պետական հեռուստառադիոընկերությանը։ 

Ավելի վաղ Միացյալ Նահանգների ղեկավարը հայտարարել էր, թե իրանական կողմը հանդիպում է խնդրել։ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆն էլ լրագրողներին հայտնել էր, որ հանդիպումը կարող է կայանալ արդեն հաջորդ շաբաթ։ 

Իրան

ԱՄՆ-Իրան բանակցությունները կարող են սկսվել առաջիկա շաբաթվա ընթացքում

Հայերեն فارسی Русский