Դեռահասների ծեծկռտուքից հետո ադրբեջանցի ընտանիքին արտաքսել են Ռուսաստանից

2 րոպեի ընթերցում

Սանկտ Պետերբուրգի իրավապահ մարմինները Ռուսաստանից արտաքսել են Ադրբեջանից 13-ամյա դեռահասի ընտանիքին այն բանից հետո, երբ տղան խմբակային կռիվ է սկսել մեկ այլ 16-ամյա տղայի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։

Ոստիկանությունից հայտնել են, որ հունիսի 30-ին քաղաքի Նևսկի շրջանի հերթապահ ստորաբաժանումը բժշկական հաստատությունից հաղորդագրություն է ստացել ծեծի ենթարկված դեռահասի հոսպիտալացման մասին։

«Ոստիկանությունը պարզել է, որ Թելմանի փողոցում բնակվող երիտասարդը սոցիալական ցանցում կոնֆլիկտային նամակագրություն է ունեցել իր հարևանի՝ Ադրբեջանի 13-ամյա քաղաքացու հետ: Երիտասարդները որոշել են անձամբ կարգավորել իրավիճակը և պայմանավորվել են հանդիպել, սակայն միգրանտը հանդիպմանը եկել է ոչ մենակ, այլ երկու ընկերների հետ: Լինելով փոքրամասնություն՝ տուժած դեռահասը ծեծի է ենթարկվել, իսկ նրա հակառակորդները փախել են», - ասվում է հաղորդագրության մեջ։

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում քրեական հետաքննության աշխատակիցները ադրբեջանցի դեռահասին և նրա հորը հանձնել են ոստիկանության բաժին՝ քննության համար։ 

«Անչափահաս օտարերկրացու ամբողջ ընտանիքի նկատմամբ ձեռնարկվել են միգրացիոն բնույթի միջոցառումներ. կռվի մասնակիցն ինքը, նրա ծնողները, եղբայրն ու քույրը Ռուսաստանից արտաքսվել են Ադրբեջան», - նշել է մամուլի ծառայությունը։

Հայերեն Русский

ՆԳ նախարարությունն ընտրական գործընթացի ընթացքում կապահովի շուրջօրյա արձագանք․ կգործեն թեժ գծեր

Գրոսին եռակողմ հանդիպում է անցկացրել Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի ներկայացուցիչների հետ

Երևանում տեղի ունեցավ «Հայաստան» դաշինքի ամփոփիչ հանդիպումն ընտրողների հետ

Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է ընտրակաշառքի սխեմա, որում ներգրավված են եղել նաև նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ

Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի

Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ

Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել

Մակրոնը ողջունել է Զելենսկու բաց նամակը Պուտինին

ՌԴ-ն Ուկրաինային է մեղադրել Ազովի ծովում հարձակման համար, կապի մեջ է Ադրբեջանի հետ

Վարդան Ղուկասյանն այլ անձանց հետ նախապատրաստել է իշխանության յուրացում. Քննչական կոմիտե