Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանը բողոքի նոտա է ներկայացրել ՌԴ արտաքին գործերի նախարարություն

3 րոպեի ընթերցում

ТАСС

Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը՝ Եկատերինբուրգում իրավապահների գործողությունների կապակցությամբ ռուսական կողմին է փոխանցել պաշտոնական Բաքվի բողոքի նոտան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այհան Հաջիզադեն։

Նշվում է, որ Ադրբեջանը Ռուսաստանից պահանջել է ձեռնարկել անհապաղ միջոցներ՝ իրավապահների գործողությունների բազմակողմանի և օբյեկտիվ հետաքննության, ինչպես նաև մեղավորներին Ռուսաստանի օրենսդրության համապատասխան պատասխանատվության ենթարկելու համար:

Դեսպանը ռուսական կողմին տեղեկացրել է նաև «Սպուտնիկ-Ադրբեջան»-ի խմբագրության գրասենյակում ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ Ադրբեջանի դիրքորոշման մասին։ Նա ընդգծել է, որ Ադրբեջանի իրավապահների իրականացրած օպերատիվ-որոնողական միջոցառումները լիովին համապատասխանում են երկրի օրենսդրությանը և միջազգային պարտավորություններին:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանին բողոք է հայտնվել՝ Բաքվի վերջին ոչ բարեկամական գործողությունների և երկկողմ հարաբերությունների խաթարմանը գիտակցաբար ուղղված քայլերի կապակցությամբ:

 ՌԴ ԱԳՆ-ն նաև պահանջել է ազատ արձակել Բաքվում ձերբակալված ռուսաստանցի լրագրողներ Իգոր Կարտավիխին և Եվգենի Բելոուսովին:

Եկատերինբուրգում՝ ՌԴ քաղաքացի ադրբեջանցիների ձերբակալման հետ կապված իրավիճակի վերաբերյալ ընդգծվել է, որ Ռուսաստանի իրավապահ մարմինների ձեռնարկված քննչական գործողություններն իրականացվել են Ռուսաստանի օրենսդրությանը լիովին համապատասխան՝ Ռուսաստանի Դաշնության տարածքում նախորդ տարիներին կատարված ծանր հանցագործությունների փաստի վերաբերյալ քրեական գործերի քննության շրջանակներում:

Հունիսի 30-ին Ադրբեջանի իրավապահ մարմինները գործողություն են իրականացրել «Sputnik Ադրբեջան» լրատվական գործակալության գրասենյակում, ձերբակալվել է մի քանի մարդ, որոնց թվում են եղել «Sputnik Ադրբեջան»-ի ղեկավար Իգոր Կարտավիխը և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովը: Մինչ այդ Ռուսաստանի քննչական կոմիտեից հայտնել էին, որ իրավապահ մարմինները հունիսի 27-ին կասեցրել են էթնիկ խմբավորման գործունեություն։ Հետաքննության վարկածով՝ գործով անցնողները ներգրավված են եղել սպանությունների և սպանության փորձերի մի շարք միջադեպերում, որոնք Եկատերինբուրգի տարածքում կատարվել են 2001, 2010 և 2011 թվականներին։ Ձերբակալվածներից երկուսը մահացել էին։

Հայերեն Русский

Ասիական ինդեքսներ - 05/06/26

Firebird ընկերության մեգանախագիծը մտել է կառուցման և սարքավորումների տեղակայման եզրափակիչ փուլ

«Բոլորին դեմ եմ» կուսակցությունը Երևանում անցկացրեց «Ժողովրդի համբերության բաժակը լցնելու» քաղաքական ակցիան

ՆԳ նախարարությունն ընտրական գործընթացի ընթացքում կապահովի շուրջօրյա արձագանք․ կգործեն թեժ գծեր

Գրոսին եռակողմ հանդիպում է անցկացրել Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի ներկայացուցիչների հետ

Երևանում տեղի ունեցավ «Հայաստան» դաշինքի ամփոփիչ հանդիպումն ընտրողների հետ

Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է ընտրակաշառքի սխեմա, որում ներգրավված են եղել նաև նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ

Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի

Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ

Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել