Քրեակատարողական ծառայությունը և ՄԻՊ աշխատակազմը աշխատանքային հանդիպում են անցկացրել

2 րոպեի ընթերցում

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել քննարկում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից, աշխատանքային հանդիպումը կազմակերպվել էր 2025 թվականի ապրիլին պաշտպանի աշխատակազմի կողմից «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում մեկօրյա մշտադիտարկման արդյունքում արձանագրված խնդիրները քննարկելու նպատակով։ 

Քննարկմանը մասնակցել են Ծառայության պետի տեղակալ Վահե Նանուշյանը, «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետ Ռուբեն Խալապյանը, կենտրոնական մարմնի այլ ներկայացուցիչներ, ՄԻՊ աշխատակազմի խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Լաուրա Գասպարյանը և տեղակալ Հովհաննես Ղուկասյանը։ 

Ըստ աղբյուրի՝ հանդիպմանն անդրադարձ է եղել ՄԻՊ աշխատակազմի կողմից արձանագրված յուրաքանչյուր խնդրի։ Ծառայությունը ներկայացրել է արդեն իսկ լուծումներ ստացած առաջնահերթ խնդիրները, տվել պարզաբանումներ մի շարք խնդիրների առկայության վերաբերյալ՝ ընդգծելով ներկայում դրանց լուծման անհնարինությունը՝ կապված հիմնարկի շենքային պայմանների, օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտության հետ։ Տեղում քննարկվել են նաև որոշ հարցերի լուծման առավել օպտիմալ տարբերակները։

Կողմերը ևս մեկ անգամ փաստել են անմիջական քննարկումների արդյունավետությունը քրեակատարողական հիմնարկներում առկա խնդիրները բազմակողմանի դիտարկելու, համատեղ լուծումներ գտնելու և համագործակցության եզրերն ընդլայնելու տեսանկյունից։ Ծովինար Թադևոսյանը վերահաստատել է Քրեակատարողական ծառայության դիրքորոշումն առ այն, որ համակարգի լավարկման, բարեփոխումների իրականացման համատեքստում Ծառայությունը կարևորում է ՄԻՊ աշխատակազմի առաջարկությունները և մշտապես բաց է սերտ համագործակցության և միասնական քննարկումների համար։  

Հայերեն

Իտալիայի դեսպանը Հայաստանի նախագահին է ներկայացրել տնտեսական համագործակցության ոլորտում արձանագրված վերջին զարգացումները

Վերաքննիչ դատարանը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոցը փոխել է տնային կալանքով

Հունիսի 5-ի միջոցառումների անոնս

Նեպալցի լեռնագնացը Էվերեստ լեռան վրա վեց օր անհետ կորելուց հետո ողջ է մնացել

Մոսկվան պատրաստ է Երևանին ու Բաքվին հարթակ տրամադրել խաղաղության պայմանագիր կնքելու համար. Գալուզին

Արթիկի համայնքապետարանը աճուրդի միջոցով օտարման է ներկայացնում 2 անշարժ գույք

Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել 42 վագոն դիզվառելիք

Բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելուն օժանդակելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար 37 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում

Մոլդովայի նախագահը ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարի հետ քննարկել է անդամակցության գործընթացի հաջորդ քայլերը. Moldpres

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 04/06/26