1 րոպեի ընթերցում
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հունիսի 28-ին, ժամը 14։35-ին ահազանգ է ստացել, որ Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղի 11-րդ փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատների երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:18-ին, մարվել՝ 15:32-ին: Այրվել են տանիքի (մոտ 180 քմ) փայտե կառուցատարրերը (մոտ 30 քմ) և փրփրապլաստե ջերմամեկուսիչ շերտը (մոտ 30 քմ)։
Ըստ աղբյուրի՝ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի տան մյուս հատվածներ։