Վարչապետը խարույկի շուրջ  զրուցել է  դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցների հետ

2 րոպեի ընթերցում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում՝ Դիլիջանի Պարզ լճի տարածքում, հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցներին և խարույկի շուրջ զրուցել նրանց հետ: Չորրորդ անգամ անցկացվող այս մրցաշարի նպատակն է նպաստել դպրոցականների շրջանում  վազքի և առողջ ապրելակերպի մասսայականացմանը, ինչպես նաև ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչությանը:

   

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, վարչապետը ողջունել է մասնակիցներին և շնորհավորել նրանց եզրափակիչ փուլին մասնակցելու հնարավորություն ստանալու առիթով: Նիկոլ Փաշինյանը կարևորել է հանրության, այդ թվում՝ դպրոցականների շրջանում առողջ ապրելակերպի խթանման անհրաժեշտությունը և ընդգծել, որ այդ նպատակին հասնելու ուղղություններից մեկն էլ տարբեր մարզաձևերում սիրողական այս մրցաշարերի անցկացումն է:

«Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև մրցաշարի կազմակերպմանը, ձևաչափին վերաբերող հարցեր: Մասնակիցները կիսվել են իրենց տպավորություններով և ընդգծել, որ դպրոցականների շրջանում առկա է այս մրցաշարերին մասնակցելու բավականին մեծ հետաքրքրվածություն: Նրանք շնորհակալություն են հայտնել վարչապետին նման նախաձեռնության համար:

Նիկոլ Փաշինյանը հաջողություն է մաղթել մրցաշարի մասնակիցներին, ինչպես նաև պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարը կանցկացվի Դիլիջանի Պարզ լճին հարող տարածքում՝ հունիսի 29-ին: Եզրափակիչ փուլին կմասնակցեն հանրապետության դպրոցների լավագույն թիմերը, որոնք հաղթող են ճանաչվել մարզային և համայնքային փուլերում: Մրցաշարին կմասնակցի 11 թիմ` յուրաքանչյուրի կազմում 7 աշակերտ, որոնք կհաղթահարեն 5000 մետր մրցատարածությունը:

Հայերեն Русский

ՀՀ ԱԱԾ-ն ևս մեկ անգամ հավաստիացրել է՝ Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողը միայնակ է եղել

G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը

Չինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո

Բացատրական աշխատանքների արդյունքում ՀՀ քաղաքացիները կամովին զենքեր են հանձնել ռազմական ոստիկանություն

Նիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանը

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ

Հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը քննելու նպատակով ստեղծվել է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով

Հոկտեմբերի 3-ի միջոցառումների անոնս

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարն ընդունել է «Pacific Council» ուղեղային կենտրոնի գործադիր տնօրենի գլխավորած պատվիրակությանը

Մոլդովան չի բացառում Ռուսաստանի դեսպանին արտաքսելու հնարավորությունն ԱԹՍ-ների հետ կապված միջադեպերից հետո. Moldpres