Թեհրանը կշարունակի Վաշինգտոնի հետ բանակցությունները, եթե դրանք բխեն Իրանի շահերից․ Մեհդի Սոբհանի

2 րոպեի ընթերցում

Թեհրանը կշարունակի Վաշինգտոնի հետ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները, եթե ուսումնասիրությունները ցույց տան, որ դրանք բխում են Իրանի ժողովրդի և ազգային շահերից։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ անդրադառնալով հարցին, թե կշարունակի՞ արդյոք Թեհրանը միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները Վաշինգտոնի հետ՝ հաշվի առնելով Իսրայելի հետ ռազմական գործողությունների ավարտը։ 

«Բանակցություններ վարելու համար նոր պայմանավորվածություններ չունենք։ Այժմ ուսումնասիրում ենք՝ բանակցությունները մեր շահերից բխո՞ւմ են, թե՞ ոչ։ Մենք բանակցությունների մեջ էինք, որոնք, սակայն, կանխվեցին»,-նշել է Իրանի դեսպանը։

Սոբհանիի խոսքով՝ հիմա խոսքը վերաբերում է նրան, թե Իրանը ո՞ր բանակցությունների սեղանի շուրջ պետք է շարունակի խոսակցությունները՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ բանակցություններն ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից խափանվում են արդեն երկրորդ անգամ։ 

«Մենք պետք է վերադառնանք բանակցային այնպիսի սեղանի շուրջ, որը ոչ մեկ չի դադարեցնի։ Բանակցությունը դեռ չի նշանակում պայմանավորվածություն ունենալ, բայց մեզ համար բանակցությունների ուղին փակ չէ, պարզապես մենք պետք է տեսնենք, թե այդ բանակցությունները մեր ժողովրդի, մեր երկրի ու ազգային շահերի հետ համընկնո՞ւմ են, թե՞ ոչ։ Եթե մենք գտնենք, որ դա բխում է մեր շահերից, ապա կվերադառնանք բանակցությունների սեղանի շուրջ։ Այժմ մենք ուսումնասիրում ենք դա»,-շեշտել է Իրանի դեսպանը։ 

Անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից Իրանին հետագայում խաղաղ միջուկային ծրագրի համար ֆինանսական միջոցներ հատկացնելու և Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների հնարավոր մեղմացման վերաբերյալ մամուլում տարածվող տեղեկություններին՝ դեսպանը շեշտել է, որ լրատվամիջոցներում շատ են լինում տեղեկությունները, սակայն Իրանը չի կարող հենվել դրանց վրա։

«Սպառնալիքը, համոզելն ու խրախուսելն Իրանի նկատմամբ չի գործում»,-ընդգծել է դեսպանը։  

Հայերեն English فارسی Русский

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ

Մոլդովայի կառավարությունը բանակցություններ է սկսում ՆԱՏՕ-ի հետ՝ գաղտնի տեղեկատվության փոխանակման վերաբերյալ․ Moldpres

Պուտինը կառավարությանը հանձնարարել է աջակցել լոգիստիկ կենտրոնների վերակառուցմանը

Օգոստոսի 20-ի միջոցառումների անոնս

Բուլղարիայի ՆԳ նախարարը հայտնել է, որ Բեզմերի ավիաբազայի անվտանգության համար ձեռնարկվել են բոլոր հնարավոր միջոցները. BTA

Եվրոպական միությունը և ՄԱԿ-ի գործընկերները մեկնարկում են Հայաստանում օդի որակի բարելավմանն ուղղված նոր նախաձեռնություն

Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան