Կառավարությունը լրացուցիչ հատկացումներ է կատարել «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի իրականացման համար

2 րոպեի ընթերցում

Կառավարությունը 1 մլրդ 498 հազար ՀՀ դրամ լրացուցիչ միջոցներ է հատկացրել «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացմանը՝ վերաբաշխում կատարելով 2025 թ.-ի պետական բյուջեով ԿԳՄՍ նախարարությանը կապիտալ ծրագրերի համար հատկացված միջոցներից։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, նշելով, որ այդ գումարից 496,4 մլն դրամ կհատկացվի Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի լրացուցիչ պահպանման ծախսերի, 940,5 մլն դրամ՝ 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման և հիմնանորոգման ծրագրերի շրջանակում նախատեսված աշխատանքների ընթացքի ապահովմանը։

Մասնավորապես՝ 300 դպրոցի կառուցման, վերակառուցման և հիմնանորոգման ծրագրով ավելացվում են Արագածոտնի մարզի Նոր Եդեսիայի Ն. Շնորհալու անվան և Նոր Կեսարիայի միջնակարգ դպրոցների՝ 2024 թվականից սկսված կառուցապատման աշխատանքների գումարները:

500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման և հիմնանորոգման ծրագրով միջոցներ են հատկացվում Կոտայքի մարզի Ֆանտան բնակավայրում 75 տեղ հզորությամբ տիպային մանկապարտեզի կառուցման համար։

Նախագծային աշխատանքներ

Հատկացված միջոցներով կիրականացվեն նաև ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ 18 դպրոցի վերանորոգման, հիմնանորոգման համար անհրաժեշտ տեխնիկական զննության, չափագրության և նախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքները:

 

 

Հայերեն

«Ոսկե գնդակ»-ին այս տարի արժանացան Հարի Քեյնն ու Ալեքսիա Պուտելյասը

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին