Եվրոպա

Հունգարացիները դեմ են քվեարկել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությանը

2 րոպեի ընթերցում

Հունգարացիները դեմ են քվեարկել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությանը

Հունգարիայի բնակիչների շրջանում անցկացված խորհրդակցական հանրաքվեի մասնակիցների մեծամասնությունը քվեարկել է ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության աջակցության դեմ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ֆեյսբուքյան իր էջում այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։

«Մեր 2 միլիոն 168 հազար հայրենակիցներ քվեարկել են ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցելու ռիսկին չդիմելու օգտին։ Սա բոլոր վավեր քվեների 95%-ն է։ Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր մասնակցեցին VOKS 2025-ին», - գրել է Օրբանը։

«Այսօր ես լսումների ժամանակ ավելի քան երկու միլիոն հունգարացիների անունից կհայտարարեմ, որ Հունգարիան չի աջակցում Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը», - հավելել է նա։

Խորհրդակցական հանրաքվեն, որը ներառում էր Հունգարիայի կողմից ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությանն աջակցության հարցը, անցկացվել է ապրիլի սկզբից մինչև հունիսի 20-ը։ Հանրաքվեի արդյունքները պարտադիր չեն Հունգարիայի կառավարության համար։

«Հսկայական շրջադարձային պահ. նույնիսկ լեհերը չեն ցանկանում Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին։ Եվրոպան արթնանում է», - մեկ այլ գրառման մեջ նշել է Օրբանը։

Հունգարիայի ընդդիմադիր «Տիսա» կուսակցության ղեկավար Պետեր Մագյարը հանրաքվեից հետո հայտարարել է, որ երկրի ընդամենը 600 000 բնակիչ է մասնակցել քվեարկությանը։ 

Բրյուսելում հունիսի 26-ին անցկացվող ԵՄ գագաթնաժողովին ժամանելիս ևս Օրբանը հայտնել էր, որ իր երկիրը դեմ է Ուկրաինայի անդամակցությանը Եվրամիությանը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում