Թուրքիա

Էրդողանը հայտարարել է, որ Թրամփը պատրաստ է Ուկրաինայի հարցով Թուրքիայում հանդիպել Պուտինի հետ

1 րոպեի ընթերցում

Էրդողանը հայտարարել է, որ Թրամփը պատրաստ է Ուկրաինայի հարցով Թուրքիայում հանդիպել Պուտինի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստակամություն է հայտնել Թուրքիայում հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ Ուկրաինայի հարցը քննարկելու համար։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է Hurriyet-ը, Էրդողանն այս մասին ասել է Հաագայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո Թուրքիա վերադարձի ճանապարհին լրագրողների հետ զրույցում։ 

Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստակամություն է հայտնել այցելել Թուրքիա, եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ևս այցելի:  

Ըստ Էրդողանի՝ Թրամփը իրեն փոխանցել է հետևյալ խոսքերը. «Եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գա Ստամբուլ կամ Անկարա՝ լուծման համար, ես էլ կգամ Ստամբուլ կամ Անկարա»։ 

«Մենք կանցկացնենք անհրաժեշտ բանակցությունները և հուսով եմ հնարավորինս շուտ հանդիպումը կիրականացնենք»,- հավելել է Էրդողանը: 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում