Քաղաքականություն

Վահան Կոստանյանն ու Պավել Բուսիակիևիչը քննարկել են ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման ծրագրի մշակմանն առնչվող հարցեր

1 րոպեի ընթերցում

Վահան Կոստանյանն ու Պավել Բուսիակիևիչը քննարկել են ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման ծրագրի մշակմանն առնչվող հարցեր

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության շրջանակներում Հայաստան ժամանած Եվրոպական հանձնաժողովի միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրինության միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար Պավել Բուսիակիևիչի գլխավորած պատվիրակությանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԳ նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մուտքի արտոնագրերի ազատականացման գործողությունների ծրագրի մշակմանն առնչվող հարցեր, ինչպես նաև ԵՄ հետ մուտքի արտոնագրերի ոլորտում համագործակցության շրջանակը: 

ԵՄ գործընկերները տեղեկացրել են այցի շրջանակներում տվյալների և փաստաթղթերի անվտանգության, մարդու իրավունքների, կազմակերպված հանցավորության, կոռուպցիայի և ֆինանսական հանցագործությունների կանխարգելման ու դրանց դեմ պայքարին առնչվող ոլորտներում ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների շուրջ ՀՀ շահագրգիռ գերատեսչությունների հետ ունեցած քննարկումների վերաբերյալ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում