Իրան

ԵՄ-ն կոչ է անում Իսրայելին և Իրանին հրադադարի ֆոնին բանակցություններ սկսել

1 րոպեի ընթերցում

ԵՄ-ն կոչ է անում Իսրայելին և Իրանին հրադադարի ֆոնին բանակցություններ սկսել

ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարել է, որ Իսրայելի և Իրանի միջև հրադադարը կողմերի համար երկխոսության անցնելու հնարավորություն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին Կալասը գրառում է կատարել հունիս 24-ին X սոցիալական ցանցի իր էջում: 

«Ժամանակն է վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։ Թող սա շրջադարձային պահ լինի ողջ տարածաշրջանի համար։ Ես կշարունակեմ աշխատել այդ ուղղությամբ բոլոր կողմերի հետ: Իսրայելի և Իրանի միջև ռազմական գործողությունների հայտարարված դադարը լավ նորություն է, բայց կողմերը պետք է հավատարիմ մնան պայմանավորվածություններին և ձեռնպահ մնան ուժի հետագա կիրառումից », - գրել է Կալասը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում