Իրանի ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպել է Կայա Կալասի հետ
1 րոպեի ընթերցում

Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին Նյու Յորքում հանդիպել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասի հետ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանդիպման մասին տեղեկությունը հրապարակել է Իրանի արտաքին գործերի նախարարությունը։
Հանդիպումը կայացել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում։
Կարդացեք հոդվածը` Русский