Պուտինը հուսով է, որ Իրանի հոգևոր առաջնորդին սպանելու մասին Իսրայելի սպառնալիքները կմնան հռետորաբանության մակարդակում

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեիին սպանելու մասին Իսրայելի սպառնալիքները չեն իրականանա։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ նախագահի հայտարարությունը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում։

«Ես շատ կցանկանայի, որ Ձեր ասածները (խմբ․ Իսրայելի սպառնալիքները Իրանի հոգևոր առաջնորդ Խամենեիի նկատմամբ) մնան հռետորաբանության մակարդակում»,-նշել է Ռուսաստանի նախագահը։ 

Պուտինը նաև նշել է, որ Իրանի և Իսրայելի միջև հակամարտությունը լուծելու համար կարելի է գտնել ընդունելի լուծումներ։ 

«Այստեղ, իմ կարծիքով, անկասկած կարելի է գտնել ընդունելի լուծումներ երկու երկրների համար։ Եվ գլոբալ հարավի երկրները, և հատկապես տարածաշրջանի երկրներն, անկասկած, կարող են դրական ազդեցություն ունենալ այս գործընթացի, այս լուծումը գտնելու վրա։ Իմ կարծիքով՝ նման լուծում գոյություն ունի»,-ասել է ՌԴ նախագահը։

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացն Իրանի դեմ ռազմական գործողության նպատակներից մեկը անվանել էր Իսլամական հանրապետության հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիի «գոյության դադարեցումը»։

 

Հայերեն

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան