Իսրայելի և Իրանի միջև փոխադարձ հարվածների հետևանքով 2 ԱԹՍ ընկել է Սիրիայի հարավում․ SANA

1 րոպեի ընթերցում

Իրանի և Իսրայելի կողմից փոխադարձ հարվածների ընթացքում Սիրիայի հարավում երկու անօդաչու թռչող սարք է ընկել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է սիրիական SANA լրատվական գործակալությունը։

Դարաայում SANA-ի թղթակիցը հայտնել է, որ իսրայելաիրանական փոխադարձ հարվածների հետևանքով երկու ԱԹՍ է ընկել Թալ ալ-Ջաբիյա կոչվող տարածքում, որը գտնվում է Նաուա քաղաքից հյուսիս-արևմուտք և Ջասեմ քաղաքից հյուսիս։

Անօդաչուների ընկնելը որևէ նյութական վնասի կամ մարդկային կորուստների չի հանգեցրել։

Syria TV-ի տեղեկացմամբ՝ հունիսի 19-ի առավոտյան իրանական անօդաչու թռչող սարք է ընկել Դարաայի շրջանի Ջալին գյուղաքաղաքի բնակելի տան վրա, ինչը խուճապ և վախ է առաջացրել բնակչների շրջանում։ Իսրայելի օդուժը ժամը Ջալին քաղաքի երկնքում որսացել է իրանական ԱԹՍ-ն, որի բեկորն ընկել է ուղիղ բնակելի տան վրա։ Բարեբախտաբար, մարդկային կորուստներ չեն գրանցվել, սակայն տունն ակնհայտ նյութական վնասներ է կրել։

Տեղեկությունների համաձայն՝ հունիսի 19-ին Իրաքի Մոսուլ քաղաքի մոտակայքում անօդաչու թռչող սարք է հայտնաբերվել։ Իրաքցի փորձագետների կարծիքով՝ վթարի ենթարկված անօդաչու թռչող սարքը արտադրվել է Իրանում։

Հայերեն

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան