Մակրոնը ռազմական գործողությունները վտանգավոր պատասխան է համարում իրանական միջուկային ծրագրին

2 րոպեի ընթերցում

Ռազմական գործողությունները ճիշտ պատասխան չեն Իրանի միջուկային ծրագրին, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը` ժամանելով Փարիզի մերձակայքում գտնվող Լե Բուրժեի միջազգային ավիասալոն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է BFMTV-ն:

«Իրանական միջուկային ծրագիրն սպառնալիք է ներկայացնում, այս հարցում չի կարելի բարություն դրսևորել, - ասել է Մակրոնը: Սակայն ոչ ոք չի կարող լուրջ համարել, որ այս սպառնալիքին կարելի է պատասխանել ռազմական գործողություններով, որոնք այժմ ընթանում են»:

Ֆրանսիայի ղեկավարն ընդգծել է, որ Իրանում «կան օբյեկտներ, որոնք չափազանց լավ են պաշտպանված»: 

«Այսօր ոչ ոք չի կարող ասել, թե որտեղ է գտնվում մինչև 60% հարստացված ուրանը: Անհրաժեշտ է կրկին վերականգնել այս ծրագրի նկատմամբ վերահսկողությունը՝ տեխնիկական փորձաքննության և բանակցությունների միջոցով», - նշել է Մակրոնը:

Նա նաև հավելել է, որ հարվածներն էներգետիկ ենթակառուցվածքների և քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ անթույլատրելի են՝ որտեղից էլ դրանք հասցվեն:

Իսրայելը լույս հունիսի 13-ի գիշերը ռազմական գործողություն է սկսել Իրանի դեմ: Իսլամական Հանրապետությունը պատասխան գրոհ է ձեռնարկել: Կողմերը մինչ օրս շարունակում են հարվածներ փոխանակել։ 

Հայերեն Français Русский

Նախարար Դավիթ Թադևոսյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայում

Արարատ Միրզոյանը հանդիպել է Հունգարիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Անիտա Օրբանի հետ

Երվանդ Քոչարի թանգարանում բացվել է ՀՀ ԿԳՄՍՆ ֆինանսավորմամբ իրականացված «Կիբեռնետիկայի մուսան» նոր տեխնոլոգիական ցուցադրությունը

Ամերիաբանկն Armenian Auto Show-ին ներկայացնում է MyCar.am հարթակը և հանդես գալիս հատուկ առաջարկներով

«Վարդաշեն» ենթակայանում ավարտին են մոտենում ժամանակավոր ենթակայանի կառուցման աշխատանքները

Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը հաղթել է Ադրբեջանի թիմին

Վաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվի

Այգեստանի դպրոցում 6 աշակերտի ինքնազգացողությունը վատացել է. ԿԳՄՍ-ն պարզաբանում է տարածել