Իրան

Կատարը զգուշացնում է Իսրայելի հարվածների պատճառով էներգամատակարարմանը սպառնացող վտանգի մասին

1 րոպեի ընթերցում

Կատարը զգուշացնում է Իսրայելի հարվածների պատճառով էներգամատակարարմանը սպառնացող վտանգի մասին

Իսրայելի կողմից Իրանի տնտեսական ենթակառուցվածքների վրա հարվածները կարող են անդառնալի հետևանքներ ունենալ, այդ թվում՝ խաթարել համաշխարհային շուկաների էներգամատակարարման կայունությունը։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Al Jazeera-ից, այս մասին հայտարարել է Կատարի արտաքին գործերի նախարարը Նորվեգիայի իր պաշտոնակցի հետ հեռախոսազրույցում։

Կողմերը քննարկել են երկու երկրների միջև համագործակցության հարաբերությունները և դրանք ամրապնդելու ուղիները։ Նաև անդրադարձ է կատարվել տարածաշրջանում վերջին զարգացումներին, մասնավորապես՝ Իսրայելի հարձակմանը Իրանի Իսլամական Հանրապետության վրա։ 

Կատարի վարչապետ և արտաքին գործերի նախարար Մոհամմեդ բին Աբդ առ-Ռահման ալ-Թանին նշել է, որ իր երկիրը դատապարտում է Իսրայելի կողմից տարածաշրջանում կրկնվող խախտումներն ու հարձակումները։

«Իսրայելի հարձակումները խաթարում են խաղաղության ջանքերը՝ սպառնալով, որ տարածաշրջանը կներքաշվի պատերազմի մեջ», - նշել է նա։

Վարչապետը շեշտել է Իսրայելի կողմից Իրանի տնտեսական օբյեկտները թիրախավորելու վտանգը՝ զգուշացնելով աղետալի հետևանքների մասին։ Նա նաև զգուշացրել է, որ այդ օբյեկտների թիրախավորումը կարող է խաթարել համաշխարհային շուկաների էներգամատակարարման կայունությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում