ԻՊԲ-ում հերքել են Իրանի հայտարարությունները իսրայելական երկնքի նկատմամբ վերահսկողության մասին

2 րոպեի ընթերցում

Իսրայելի պաշտպանության բանակում (ԻՊԲ) հերքել են իրանական կողմի հայտարարություններն Իսրայելի օդային տարածքի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է ԻՊԲ հատուկ ներկայացուցիչ Աննա Ուկոլովան:

«Այսօրվա դրությամբ Իրանն առավելություն չունի նույնիսկ իր օդային տարածքում, ինչպե՞ս կարող են նրանք դրան հասնել մեր օդային տարածքում: Վերջին վեց օրերին Իսրայելի ռազմաօդային ուժերն ազատորեն շարժվում են Իրանի օդային տարածքում՝ հարվածներ են հասցնում  ԻՀՊԿ-ի (Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս) դիրքերին և վերադառնում են տուն», - ասել է Ուկոլովան: 

«Թվում է, թե ԻՀՊԿ հրամանատարության համար օդային տարածքի նկատմամբ վերահսկողություն հասկացությունը զուտ սուբյեկտիվ է, և նրանք իրենց անհանգստություն չեն պատճառում՝  ստուգելու փաստերը, - շարունակել է նա: - Նույնիսկ մեր քաղաքների վրա նրանց կողմից արձակվող հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը մեծամասամբ հաջողությամբ կալանվում են մեր ՀՕՊ-ի կողմից»։

Հունիսի 18-ին ԻՀՊԿ-ն հայտարարություն է տարածել, որ Իրանի ռազմաօդային ուժերն Իսրայելի դեմ գիշերային հարձակման ընթացքում վերահսկողություն են հաստատել Իսրայելի երկնքի նկատմամբ: 

Իր հերթին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտնել էր, որ «մենք լիակատար վերահսկողություն ունենք» Իրանի օդային տարածքի նկատմամբ։  

Իրան

Իրանը լիովին վերահսկում է Իսրայելի օդային տարածքը. ԻՀՊԿ

Հայերեն Русский

Երևանում կայացել է Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսը

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ՌԴ դեսպանը կարևորել են կրթության ոլորտում համագործակցությունը