Իրանը լիովին վերահսկում է Իսրայելի օդային տարածքը. ԻՀՊԿ

2 րոպեի ընթերցում

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Իրանի զինված ուժերն արդեն վերահսկում են Իսրայելի օդային տարածքը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը՝ վկայակոչելով հունիսի 18-ին ԻՀՊԿ-ի տարածած հայտարարությունը։

Հայտարարության մեջ ԻՀՊԿ-ն նաև նշել է, որ Իսրայելին հարվածներ է հասցրել առաջին սերնդի «Ֆաթահ» հրթիռներով, որոնք ճեղքել են Իսրայելի հակահրթիռային պաշտպանության վահանը

«Այս գիշերվա հրթիռային հարձակումը ցույց տվեց, որ մենք լիակատար վերահսկողություն ենք հաստատել օկուպացված տարածքների երկնքի վրա», - նշել է ԻՀՊԿ-ն՝ հավելելով, որ Իսրայելի բնակիչներն այժմ լիովին անպաշտպան են Իրանի հրթիռային հարձակումներից։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էր հայտնել, որ «մենք լիակատար վերահսկողություն ունենք» Իրանի օդային տարածքի նկատմամբ։ 

ԻՀՊԿ-ն նաև հայտարարել է, որ իր նոր առաջադեմ հրթիռով հարվածներ իրականացնելով՝ Թեհրանն ուղերձ է հղել Իսրայելի դաշնակից Միացյալ Նահանգներին։ 

Այս հայտարարությունից ժամեր առաջ, գիշերվա ընթացքում Իրանը սկսել է հարվածներ հասցնել Իսրայելում գտնվող թիրախերի։ Իսրայելն իր հերթին հայտարարել է Թեհրանում գտնվող տարբեր թիրախների հարվածելու մասին։ 

Հայերեն Français Русский

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանը

Արդարադատության նախարարությունը զգուշացնում է հեռախոսազանգերի միջոցով իրավաբանական անձանց մոլորության մեջ գցելու փորձերի մասին

«Ուժեղ Հայաստան»-ի երևանյան գրասենյակի պատասխանատուն ընտրակաշառքներ է բաժանել․ Հակակոռուպցիոն կոմիտեն նոր ձայնագրություն է հրապարակել

Այս տարվա հունվար–մայիս ամիսներին Հայաստան զբոսաշրջային այցելությունների ռեկորդային արդյունք է գրանցվել․ ԷՆ

Կառավարությունն ավելի քան 7 մլրդ դրամ կուղղի տարբեր ճանապարհահատվածների հիմնանորոգմանն ու կառուցմանը

Ռուսաստանը Հայաստանի արտադրանքի նկատմամբ սահմանափակումներ չի մտցրել․ Օվերչուկ

Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս

Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ

Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ուժերի ավելացման մասին

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավի շրջանակներում Վանաձորում է