Իսրայելի հարվածներից Իրանի ստորգետնյա միջուկային օբյեկտը վնասներ է կրել. ԱԷՄԳ

2 րոպեի ընթերցում

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) հայտարարել է, որ իր դիտարկմամբ՝ Նաթանզի ուրանի հարստացման օբյեկտին հունիսի 13-ին հասցված իսրայելական ավիահարվածները ուղղակիորեն դիպել են օբյեկտի ստորգետնյա ցենտրիֆուգների սրահներին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ԱԷՄԳ-ն հաղորդագրություն է տարածել X սոցիալական հարթակում։

«Հիմնվելով ուրբաթ օրվա հարձակումներից հետո հավաքված բարձր լուծաչափի արբանյակային պատկերների շարունակական վերլուծության վրա՝ ԱԷՄԳ-ն հայտնաբերել է լրացուցիչ տարրեր, որոնք ցույց են տալիս ուղղակի ազդեցությունները Նաթանզի ստորգետնյա հարստացման սրահների վրա», - նշված է հաղորդագրության մեջ:

Գործակալությունը հավելել է, որ Սպահանի և Ֆորդոյի միջուկային օբյեկտներում որևէ փոփոխություն չկա:

The Associated Press-ը հիշեցնում է, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ Նաթանզում ոչնչացվել է վերգետնյա հարստացման սրահներից մեկը, ինչպես նաև օբյեկտն էլեկտրականությամբ ապահովող էլեկտրական սարքավորումները։

Իսրայելը հունիսի 13-ին հարվածներ է հասցրել Իրանին, որին ի պատասխան՝ Թեհրանը հրթիռներ ու անօդաչուներ է արձակել Իսրայելի վրա։ Կողմերի փոխադարձ հարվածները շարունակվում են արդեն հինգերորդ օրը։ Իրանը հայտնել է 220-ից ավելի զոհի մասին, Իսրայելը՝ 24։ 

Հայերեն Français

Երևանում կայացել է Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսը

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ՌԴ դեսպանը կարևորել են կրթության ոլորտում համագործակցությունը