Իրան

Իսրայելը հայտնել է Իրանի գիշերվա հարվածներից 154 վիրավորի մասին

1 րոպեի ընթերցում

Իսրայելը հայտնել է Իրանի գիշերվա հարվածներից 154 վիրավորի մասին

Իսրայելի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ գիշերվա ընթացքում հոսպիտալացվել է 154 մարդ, որոնցից գրեթե բոլորը վիրավորվել են ապաստարաններ տեղափոխվելու ժամանակ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է NBC News-ը։

Նախարարության խոսնակ Շիրա Սողոմոնը հայտարարության մեջ նշել է, որ Իրանի վերջին պատասխան ավիահարվածներից ոչ ոք ուղղակիորեն չի տուժել։

Խոսնակը հայտնել է, որ հիվանդանոցում գտնվողների մեծ մասը՝ 130 մարդ, թեթև վնասվածք է ստացել, վիրավորներից 15-ը գտնվում են բժշկական զննման փուլում, մի քանիսը շոկային վիճակում են։

Ավելի վաղ Իրանի առողջապահության նախարար Մոհամմադ Ռեզա Զաֆարքանդին հայտարարել էր, որ Իրանի տարածքում Իսրայելի կողմից վերջին օրերին իրականացված հարձակումների հետևանքով վիրավորների թիվը հասել է 1800-ի։ 

Իրանը հայտնել է հունիսի 13-ից մեկնարկած հարվածներից ավելի քան 220 զոհի մասին։ Իսրայելը հայտնել է իրանական պատասխան հարվածներից 24 զոհի մասին։   

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում