Արդարադատության նախարարության մամուլի խոսնակն անդրադարձել է ԱԺ-ում լրագրողների և Սրբուհի Գալյանի միջև միջադեպին

2 րոպեի ընթերցում

Հայաստանի արդարադատության նախարարության մամուլի քարտուղար Մարիամ Մելքումյանն անդրադարձել է խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ լրագրողների և արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի միջև գրանցված միջադեպին։ 

Ճեպազրույցը սկսելուց առաջ նախարար Սրբուհի Գալյանն ասել էր, որ խոսելու է պայմանով, որ իր խոսելու ընթացքում լրագրողները իրեն չեն ընդհատելու։ Ճեպազրույցը, սակայն հարթ չէր ընթացել, Սրբուհի Գալյանը զրույցի կեսից ընդհատել էր իր խոսքն ու հեռացել՝ որպես պատճառ նշելով այն, որ լրագրողներն իրեն ընդհատել են։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ միջադեպի վերաբերյալ Արդարադատության նախարարության մամուլի խոսնակը «Ֆեյսբուք»-ի իր էջում արել է հետևյալ գրառումը.  

«Համագործակցությունը լրատվամիջոցների հետ եղել և մնում է Արդարադատության նախարարության առանցքային առաջնահերթություններից

Արդարադատության նախարարությունը մշտապես կարևորում է լրատվամիջոցների դերը՝ որպես հանրային կյանքի, ժողովրդավարության և իրավական գործընթացների կարևոր գործընկեր։ 

Այսօր Ազգային ժողովում տեղի ունեցած լարվածությունը, ցավոք, խոչընդոտեց բնական և կառուցողական հաղորդակցությանը։

Նախարարությունը վստահ է, որ պետական մարմինների և լրատվամիջոցների համագործակցությունն առավել արդյունավետ է, երբ հիմնված է փոխադարձ հարգանքի և լսելու պատրաստակամության վրա։

Հիշեցնում ենք, որ նախարարությունը բաց է երկխոսության համար և պատրաստ է ապահովել անհրաժեշտ ձևաչափեր՝ գործընկերային մթնոլորտի և արդյունավետ հաղորդակցության շարունակականության համար»։ 

Հայերեն

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին

Ռուսաստանի և Եգիպտոսի նախագահները քննարկել են խոշոր նախագծերի իրականացումը

«Tour of Armenia»-ի երկրորդ օրը շուրջ 177 կմ երկարությամբ երթուղին առաջինը հաղթահարել է իտալացի Ֆեդերիկո Իակոմոնին

Իրանը և Պարսից ծոցի երկրները սեպտեմբերի 14-ին կքննարկեն նավագնացության հարցը Հորմուզում

Հայաստանի և Լեհաստանի ԶՈՒ գլխավոր շտաբների պետերի միջև հանդիպում է կայացել

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատը մերժել է էվթանազիայի մասին օրինագիծը

Ռուսաստանի Դաշնության և Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահները հանդիպել են

Կյանքից հեռացել է Նորվեգիայի արքայադուստր Աստրիդը

Հութիները հայտարարել են Կարմիր ծովի ևս վեց շրջան գրավելու մասին

Մանվել Քեշիշյանն ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ռազմավարական հաղորդակցության վարչության պետի պաշտոնից