ԻՊԲ-ն հայտնել է Իրանից արձակված հրթիռների մեծ մասը կալանելու մասին

1 րոպեի ընթերցում

Իրանը շուրջ 20 բալիստիկ հրթիռ է արձակել Իսրայելի կենտրոնական շրջանների ուղղությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Times of Israel-ը՝ հղում անելով իսրայելցի զինվորականներին։

Ըստ Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ)՝ դրանց մեծ մասը հաջողությամբ կալանվել են։

Ynet լրատվական հարթակի տվյալներով՝ հրթիռային գրոհի ժամանակ տուժել է առնվազն 10 մարդ, որոնք չեն կարողացել հասնել ապաստարաններ։ Նրանց ներկայում օգնություն է ցուցաբերվում։

ԻՊԲ-ում հաղորդել են, որ գիշերվա ընթացքում կալանվել է իրանական 30 անօդաչու թռչող սարք։ ԻՊԲ-ի մամուլի ծառայությունը նաև հաղորդել է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը գիշերը մի քանի խոշոր հարվածներ են հասցրել Իրանի արևմտյան մասում գտնվող իրանական ռազմական օբյեկտներին:

Նշվում է, որ հարվածների ընթացքում գրոհներ են եղել տասնյակ արձակման կայանքների և «երկիր-երկիր» դասի հրթիռների պահեստների վրա։ Բացի այդ, ըստ հրապարակման, Իրանի արևմուտքում հարվածներ են հասցվել զենիթային հրթիռների արձակման կայանքներին և անօդաչու թռչող սարքերի պահման վայրերին։

Հայերեն Français Русский

Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս

Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ

Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ուժերի ավելացման մասին

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավի շրջանակներում Վանաձորում է

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել Իրանի հարցում Թրամփի լիազորությունների սահմանափակման մասին

Իսրայելի պաշտպանության նախարարը հայտնել է Լիբանանում ռազմական գործողությունները շարունակելու մասին

Սերբիայի անվտանգության գործակալությունը նախազգուշացրել է նախագահ Վուչիչին չմեկնել Մոնտենեգրո

ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին Կառավարությունն ընդունել է արտահանողներին աջակցելու ծրագիր

Ամերիաբանկը AMX Awards 2026-ում արժանացել է չորս մրցանակի

«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից