ԻՊԲ-ն հայտնել է Իրանի կենտրոնական շտաբի նոր հրամանատար Ալի Շադմանիին սպանելու մասին

1 րոպեի ընթերցում

Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հայտարարել է, որ հետախուզության կողմից ստացած տվյալների հիման վրա գիշերը հարվածներ է հասցրել Թեհրանի կենտրոնում գտնվող հրամանատարական կենտրոնին, որի հետևանքով սպանվել է գեներալ-մայոր Ալի Շադմանին՝ «Խաթամ ալ Անբիա» ՀՕՊ ուժերի կենտրոնական շտաբի նոր հրամանատարը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է ԻՊԲ Telegram ալիքում տարածված հաղորդագրության մեջ։ 

Ալի Շադմանին փոխարինել էր գեներալ-մայոր Ղոլամ Ալի Ռաշիդին, որը սպանվել էր հունիսի 13-ին իսրայելական հարվածների ժամանակ։ 

Ըստ ԻՊԲ-ի հաղորդագրության՝ նրա հրամանատարության տակ գտնվող «Խաթամ ալ Անբիա» հրամանատարական կենտրոնը պատասխանատու է մարտական գործողությունների վերահսկման համար։ 

Իրանը դեռ պաշտոնապես չի հաստատել այս տեղեկությունը։

Հայերեն Français Русский

Երևանում կայացել է Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսը

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ՌԴ դեսպանը կարևորել են կրթության ոլորտում համագործակցությունը