Նավթավերամշակման գործարանը դադարեցրել է աշխատանքը Հայֆայում Իրանի հրթիռային հարձակումից հետո

1 րոպեի ընթերցում

Հայֆայի նավթավերամշակման գործարանը դադարեցրել է աշխատանքն Իրանի հրթիռակոծության պատճառով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հունիսի 16-ի երեկոյան հաղորդել է Jerusalem Post-ը։

Նավթավերամշակման գործարանի սեփականատեր Bazan Group ընկերությունը պարզաբանել է, որ իրանցի զինվորականները դեռ հունիսի 16-ի առավոտյան հարվածներ են հասցրել օբյեկտին։ Մասնավորապես, լուրջ վնասվածքներ է ստացել էլեկտրակայանը, որն էներգիա է մատակարարում նավթավերամշակման գործարանին։

Գործարանի տարածքում ներկայում վերանորոգման աշխատանքներ են ընթանում։

Իսրայելի և Իրանի միջև փոխադարձ հարվածները շարունակվում են արդեն հինգերորդ օրը։ Իրանական ԶԼՄ-ներն էլ հաղորդել են Թեհրանում վաղ առավոտյան լսված պայթյունների և հակաօդային պաշտպանության համակարգերի աշխատանքի մասին։ Հաղորդվում է, որ ՀՕՊ համակարգերն աշխատել են նաև Նաթանզում, որտեղ գտնվում են կարևոր միջուկային օբյեկտներ։ 

Իրանի իշխանությունները հայտնել են իսրայելական հարվածներից 224 զոհի մասին, որոնց մեծ մասը քաղաքացիական անձինք են։ Իսրայելը հայտնել է իրանական պատասխան հարվածներից 24 զոհի մասին։ 

Հայերեն English Русский 中文

Երևանում կայացել է Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսը

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ՌԴ դեսպանը կարևորել են կրթության ոլորտում համագործակցությունը