Իրան

Եմենը բալիստիկ հրթիռներով թիրախավորել է Իսրայելի մի քանի օբյեկտներ

2 րոպեի ընթերցում

Եմենը բալիստիկ հրթիռներով թիրախավորել է Իսրայելի մի քանի օբյեկտներ

Եմենի հութիները հայտարարել են, որ հրթիռային ուժերը ռազմական գործողություն են իրականացրել Իսրայելի մի քանի թիրախների դեմ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է հութիներին պատկանող Al Masirah հեռուստաալիքը։

Եմենի զինված ուժերի խոսնակ, բրիգադի գեներալ Յահյա Սարին պարզաբանել է, որ հրթիռային ուժերը վերջին 24 ժամվա ընթացքում տարբեր ժամանակահատվածներում ռազմական գործողություն են իրականացրել՝ ուղղված Իսրայելի զգայուն թիրախների դեմ՝ օգտագործելով մի շարք գերձայնային բալիստիկ հրթիռներ։

Հայտարարության մեջ նշվել  է, որ այս գործողությունը «համակարգվել է Իրանի բանակի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից հանցագործ Իսրայելի դեմ իրականացվող գործողությունների հետ՝ հաստատելով, որ գործողությունները հաջողությամբ հասել են իրենց նպատակներին»։

Նա նաև նշել է, որ գործողությունը տեղի է ունենում «ճնշված պաղեստինցի և իրանցի ժողովուրդների հաղթանակի նպատակով»։

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ Իսրայելի զինվորականները գրանցել են հրեական պետության ուղղությամբ նոր հրթիռային արձակում, այս անգամ՝ Եմենից: Երկրի մի շարք շրջաններում հայտարարվել է օդային տագնապի ազդանշան։

Ավելի ուշ զինվորականները հայտնել են, որ խոսքը մեկ հրթիռի մասին է, որն ընկել է Իսրայելի օդային տարածք հասնելուց առաջ։

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում